5.02.2026
Լուսանկարը` armradiology.am
prev Նախորդ նորություն

Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան Ձմեռային օլիմպիական խաղերի բացումից հետո․ AP

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սկսում է իր արտասահմանյան ուղևորությունը, որը համատեղում է դիվանագիտությունն ու սպորտը․ նա գլխավորելու է նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությունը 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում, ապա կանգ է առնելու Հայաստանում և Ադրբեջանում՝ ի նշան անցյալ տարի Սպիտակ տան կողմից միջնորդված խաղաղության համաձայնագրի աջակցության։ Այս մասին գրում է Associated Press-ը։


Ըստ պարբերականի, Իտալիայից հետո Վենսը կուղևորվի Հայաստան և Ադրբեջան, որտեղ «Թրամփը նրան հանձնարարել է պատրաստել երկու երկրների միջև չորս տասնամյակ տևած հակամարտությանը վերջ դնելու նպատակով կնքված համաձայնագիրը»:


 


Հիշեցնենք, Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը տեղի է ունենալու փետրվարի 6-ին, Միլանում։


 

Լուսանկարը` amnews.am
Հաջորդ նորություն next