3.02.2026
Իրացնելու համար տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը կալանավորվել է
prev Նախորդ նորություն

Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ շրջանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, հրապարակեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի փոփոխության մասին որոշումը։ Ըստ որի՝ Արշակ Սրբազանի կալանքը երկարացրվել է ևս 2 ամսով։


Սրբազանի տեսակցությունները փակ են, սակայն վերջինիս փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ դատարանը բավարարել է իր միջնորդությունը և Արշակ Սրբազանին կարող են տեսակցել միայն նրա քրոջ զավակները։ Բաբայանը նաև նշել է, որ քննիչը հայտնել է, թե, մամուլում շրջանառվող այն լուրը, ըստ որի՝ Արշակ Սրբազանի գործի հետ կապած նյութերը կորել են, չի համապատասխանում իրականությանը։


 

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%
Հաջորդ նորություն next