2.02.2026
Լուսանկարը` mil.am
prev Նախորդ նորություն

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ռոբոտի կիրառմամբ առաջին վիրահատությունը

Օնկոուրոլոգ Արման Ծատուրյանն առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ռոբոտիկ վիրաբուժական համակարգով վիրահատություն է կատարել:


Նշենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել EDGE Medical ընկերության արտադրության վերջին սերնդի բազմամուտքային MP2000 ռոբոտիկ վիրաբուժական համակարգ:

Վիրահատությունն իրականացվել է հունվարի 28-ին: Պացիենտի մոտ հեռացվել է շագանակագեղձը: Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ է պայմանավորված եղել ռոբոտիկ վիրաբուժական համակարգով առաջին անգամ վիրահատելու մասնագետների որոշումը:


Վիրահատությունն անցել է հաջող:


Մանրամասները՝ տեսանյութում