19.01.2026
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Նախագահը Ժնևում. խաղաղության լավագույն երաշխիքը բարիդրացիությունն է

Լուսանկարը` president.am
Լուսանկարը` president.am

Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի՝ հանդիպում ունենալով տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


Այցը, որի ընթացքում երկրի ղեկավարին դիմավորել է Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը, առիթ դարձավ քննարկելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիներն ու տարածաշրջանային զարգացումների նոր հեռանկարները։


Համայնքի հետ անկեղծ զրույցի ընթացքում նախագահը փաստել է, որ պետությունն ապրում է փոխակերպումների հետաքրքիր ժամանակաշրջան։ Վահագն Խաչատուրյանի դիտարկմամբ՝ ի տարբերություն երկու տարի առաջ տիրող անվտանգային ճգնաժամի, այսօր հանրային օրակարգը փոփոխվել է՝ սահմանային լարվածությունից ու կրակոցներից տեղափոխվելով դեպի տնտեսական զարգացման ու ենթակառուցվածքային ծրագրերի, մասնավորապես՝ Մեղրիի ճանապարհի ապագայի քննարկում։ Սա, ըստ նախագահի, վկայում է երկրի ներուժի իրացման նոր հնարավորությունների մասին։


Ելույթի առանցքային ուղերձը վերաբերում էր խաղաղության ամրապնդման բանաձևին։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ կյանքի փորձը մատնանշում է անվտանգության ամենահուսալի երաշխիքը՝ հարևանների հետ խաղաղ գոյակցությունն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը։ Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ խաղաղությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու համար Հայաստանը պետք է որպես երկիր և տարածք հետաքրքրություն ներկայացնի աշխարհի համար՝ դրանով իսկ ապահովելով իր կայուն զարգացումը։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Голос Армении
19.01.2026
Վրաստանը մինչև 2026թ. կավարտի դեպի Հայաստան և Ադրբեջան ճանապարհները