9.01.2026
Լուսանկարը` mil.am
prev Նախորդ նորություն

Ձեր քարտը Armed-ում է. ստեղծվել է ապահովագրության էլեկտրոնային ռեգիստրը

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանը զուգահեռ՝ կառավարությունը գործարկում է համակարգի թվային «ողնաշարը»։ Այսուհետ քաղաքացիները կկարողանան առցանց հետևել իրենց ապահովագրական կարգավիճակին և հասանելի բուժծառայություններին մեկ միասնական հարթակում։


Հունվարի 8-ի նիստում գործադիրը հրատապ կարգով հաստատել է քաղաքացիների բժշկական պատմությունների ռեգիստրի ստեղծման որոշումը։ Այս քայլն անհրաժեշտություն էր, քանի որ հունվարի 1-ից պաշտոնապես մեկնարկած ապահովագրական համակարգը չի կարող գործել առանց տվյալների միասնական բազայի, որտեղ կհավաքագրվեն պացիենտների անձնական և ոչ անձնական տվյալները։


Նոր ռեգիստրը ինտեգրվելու է պետական այլ շտեմարանների և էլեկտրոնային առողջապահության Armed համակարգի հետ։ Սա քաղաքացիների համար ստեղծում է հարմարավետ գործիքակազմ. մուտք գործելով հավելված՝ յուրաքանչյուր ոք կկարողանա տեսնել՝ արդյոք ինքը ապահովագրված է, ինչ ծառայություններ են իրեն հասանելի և ինչ է ծածկում պետությունը։


Բացի քաղաքացիների հարմարավետությունից, ռեգիստրը կարևոր գործիք է Առողջապահության նախարարության ձեռքին։ Գերատեսչությունը հնարավորություն կստանա մշակելու հավաքագրված տվյալները, ինչը թույլ կտա վերլուծել իրավիճակը և շարունակաբար բարելավել համընդհանուր առողջապահական համակարգի որակը։

Լուսանկարը` armlur.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան