16.12.2025
Մոսկվայի ներգրավվածությունը TRIPP նախագծին չի քննարկվում. Ռուբինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2025-ին գրանցվել է ինքնասպանության 8 դեպք

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում այս տարի ինքնավնասման դեպքերը նկատելիորեն նվազել են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հիմնարկի տնօրեն Հեղինե Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նվազման հիմնական պատճառը մասնագետների կողմից վերասոցիալականացման ուղղությամբ տարվող աշխատանքն է:


«Արտառոց դեպքեր, իհարկե, լինում են, ինքնավնասման դեպքեր եղել են, բայց դրանք զգալիորեն պակասել են: Հստակ թիվ չեմ կարող նշել, բայց վերջերս կանայք այդքան հաճախ ինքնավնասումներ չեն կատարել»,– ասել է Մարտիրոսյանը:


ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի տվյալներով՝ «Աբովյան» ՔԿՀ-ում 2025 թվականին արձանագրվել է ինքնավնասման 6 դեպք, ինչպես նաև հացադուլի 30 դեպք՝ իրականացված 11 անձի կողմից:


Ընդհանուր առմամբ, 2025 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է ինքնասպանության 8 դեպք, մինչդեռ 2024 թվականին նման դեպքեր չեն եղել:


Այս պահին «Աբովյան» ՔԿՀ-ում պահվում է 70 կին դատապարտյալ, 7 անչափահաս և 18-21 տարեկան 3 երիտասարդ: Նրանցից 13-ը օտարերկրյա քաղաքացիներ են: Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ ազատազրկված է 362 օտարերկրացի:


 

ԱՄԷ-ում և ՀՀ-ում փոխադարձաբար կճանաչվեն երկու երկրների վարորդական վկայականները
Հաջորդ նորություն next