12.12.2025
Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան
prev Նախորդ նորություն

Պայթյուն Նորակերտ գյուղում․Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

Դեկտեմբերի 12-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում զոդման աշխատանքներ իրականացնելիս դիզվառելիքի երկաթե գլանատակառում (40 տ, դատարկ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին, մարվել՝ 15:12-ին: Այրվել է 15 գ․մ էլ․ մալուխ և էլ․գործիքներ, վնասվել է մեկ գլանատակառի ստորին հատվածը, 3 գլանատակառ ջերմահարվել է։


Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ՝ կանխելով հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ