12.12.2025
Երևանում ձերբակալվել է լեհական «Լեգիա» ակումբի 17 երկրպագու
prev Նախորդ նորություն

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունների միջև

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել Դե Վինկի գլխավորությամբ:


Կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական երկխոսության դինամիկան:


Մտքեր են փոխանակվել Հայաստան-Նիդերլանդներ Ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում առաջիկա անելիքների շուրջ: Ի թիվս այլ ուղղությունների՝ անդրադարձ է կատարվել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերին:


Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր՝ ընգծելով նաև այդ համատեքստում երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը:


Վահան Կոստանյանը ներկայացրել է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանում և դրանից անդին տնտեսական փոխգործակցության զարգացման նոր հնարավորությունները: