12.12.2025
Աննա Հակոբյանի անունով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը այցելեց Մոսկվայի Ատոմի թանգարան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ միասին, այցելեց Մոսկվայի Ատոմի թանգարան։


Վարչապետերը շրջեցին թանգարանում, ծանոթացան ցուցանմուշներին և ծանոթացան միջուկային էներգիայի ոլորտի զարգացումներին։

Հաջորդիվ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսը: ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականները ներկայացրել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորարարական մշակումները: Կոնֆերանսին մասնակցել են նաև Հայաստանը ներկայացնող գիտնականներ: