ՀՀ քաղաքացիների 27.1%-ը չի ճանաչում նախագահ Վահագն Խաչատուրյանին
«GALLUP International Association»-ի վերջին հարցումների համաձայն՝ ՀՀ քաղաքացիների 27.1%-ը չի ճանաչում նախագահ Վահագն Խաչատուրյանին և չի կարողանում գնահատել նրա գործունեությունը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նրա գործունեությանը լիովին հավանություն է տվել հարցվածների 38.9%-ը, իսկ ավելի շուտ հավանություն՝ 29.1%-ը:
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանին դրական գնահատական է տվել մոտ 54%-ը՝ այդ թվում լիովին դրական՝ 31.6%-ը, իսկ ավելի շուտ հավանություն՝ 22.3%-ը:
Վահագն Խաչատուրյանի համեմատությամբ զգալիորեն ավելի բարձր ցուցանիշ է գրանցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նրա գործունեությանը լիովին հավանություն է տվել հարցվածների 27.2%-ը, իսկ ավելի շուտ հավանություն՝ 23.3%-ը:
Հարցվածների 63.4%-ը լիովին հավանություն է հայտնել ՀՀ զինված ուժերին, 18.4%-ը՝ ավելի շուտ հավանություն: Ընդհանուր առմամբ՝ հայկական բանակը դրական է գնահատել քաղաքացիների 81.8%-ը: