5.04.2026
Վրաստանցիների 12%-ը ՀՀ-ը համարում է կարևոր գործընկեր, 53%-ը կողմ է ՌԴ-ի հետ դիալոգին
prev Նախորդ նորություն

Հարցում. ՆԱՏՕ–ին անդամակցելու օգտին է արտահայտվել վրացիների 56%–ը

ԱՄՆ–ի միջազգային հանրապետական ինստիտուտը ներկայացրել է սոցհարցման արդյունքները, որտեղ տեղ են գտել Վրաստանի քաղաքացիներին հուզող հարցերը, փոխանցում է sputnik-georgia.ru–ն։

Վրաստանի քաղաքացիները հիմնական խնդիր են համարում գործազրկությունը` 47%, տնտեսական ճգնաժամը` 24%, տարածքային ամբողջականությունը` 9%։


IRI–ի հարցումը ցույց է տվել, որ երկրի քաղաքացիները կողմ են Վրաստանի` եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին անդամակցությանը։


ԵՄ–ին անդամակցելու օգտին է արտահայտվել հարցվածների 64%–ը` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը մեկ տոկոսով։ ՆԱՏՕ–ին անդամակցելու օգտին է արտահայտվել հարցվածների 56%–ը։

ՌԴ–ի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ հարցին հարցվածների 53%–ը հայտարարել է, որ ՌԴ–ի նկատմամբ քաղաքականությունը պետք լինի արևմտամետ` Մոսկվայի հետ լավ հարաբերություններին զուգահեռ, արևմտամետ քաղաքականության օգտին արտահայտվել է հարցվածների 23%–ը, ռուսամետ` 3%–ը։
 

Ամերիկացի փորձագետ. Աշխարհի գլխավոր սպառնալիքն ԱՄՆ–ն է, այլ ոչ թե Իրանը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար