Վրաստանցիների 12%-ը ՀՀ-ը համարում է կարևոր գործընկեր, 53%-ը կողմ է ՌԴ-ի հետ դիալոգին
Համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հարցման արդյունքների՝ Վրաստանի բնակչության միայն 12 տոկոսն է Հայաստանը համարում է երկրի համար կարևոր գործընկեր:
Վրաստանի բանկչության շրջանում որպես կարեւոր գործընկեր ընկալվում է Եվրամիությունը: Հարցվածների 42 տոկոսն այդպես է կարծում, 33 տոկոսը, որպես կարեւոր գործընկեր ընկալում է ԱՄՆ-ը, 28 տոկոսը՝ Ուկրաինան, 20 տոկոսը՝ Ադրբեջանը, 14 տոկոսը՝ Թուրքիան:
Հարցվածների թեպետ բավականին մեծ տոկոսն (73%) է համարում Ռուսաստանը որպես սպառնալիք Վրաստանի համար, սակայն նրանց 53 տոկոսն այնուամենայնիվ ամբողջովին սատարում է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը:
Միեւնույն ժամանակ հարցվածների 16 տոկոսը Ռուսաստանը համարում է կարեւոր գործընկեր: Հատկանշական է, որ նրանց 7 տոկոսը ԱՄՆ համարում է Վրաստանի համար քաղաքական սպառնալիք, իսկ Եվրամիության մասին նույն կարծիքն ունի վրաստանցիների միայն 2 տոկոսը: