24.11.2024
ԱՄՆ դեսպանատուն. Ընտրությունները լավ էին կազմակերպված, հիմնարար ազատություններն` ապահովված
prev Նախորդ նորություն

Ղազախստան–Ադրբեջան. Էներգետիկ–տրանսպորտային տանդեմ Կասպից ծովում

Ադրբեջանն Անդրկովկասում մեր ռազմավարական գործընկերն է` տնտեսական, տրանսպորտային, կոմունիկացիան, բացի այդ, Ադրբեջանն ու Ղազախստանը մտնում են Թյուրքական միության մեջ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Սանատ Կուշկումբաևը։

Նրա խոսքով, Ղազախստանի նախագահը Բաքվում հասկացնել է տվել, որ անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի վրա`պետք է համատեղ ձեռնարկություններ բացել և այլն, փոխանցում է sputniknews.kz–ը։

Երկու երկրերը մեծ ուշադրություն են դարձնում տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցմանը` Ղազախստանում գործարկվել է նոր, լաստանավային Կուրիկ նավահանգիստը, ընդլայնվել է Աքթաու նավահանգիստը։ Արդբեջանում կառուցվել է նոր նավահանգիստ և Կուրիկից առաջին լաստանավն այս շաբաթ ժամանել է Ադրբեջան։ Այդ տարի նախատեսվում է նա Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի բացումը, որը կկապի այդ երկրները Կենտրոնական Ասիայի հետ, փոխանցում է Trend–ը։

Այժմ Ադբրբեջանն ու Ղազախստանն աշխատանքներ են տանում Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման ուղղությամբ։

Ղազախստանի իշխող Նուր Օթան կուսակցության Հասարակական քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Թելնովը հայտարարել է, որ Տրանսկասպյան միջանցքի կյանքի կոչումը մեծ հեռանկարներ է բացելու Ադբրբեջանի ու Ղազախստանի համար, փոխանցում է Trend–ը։

Նա հավելել է, որ այժմ երկրները արդիականացնում են ենթակառուցվածքները`երկաթգծային, ավտոմոբիլային, նավահանգստային։