Քաղաքական հետապնդումների ալիքը՝ ավելի քան 60 մեղադրյալ, 40 կալանավորված
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է քննարկել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացրած՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը վերաբերող նախագիծը։ Նշենք, որ նոյեմբերի 26-ին նույն երկու ընդդիմադիր խմբակցությունները արդեն նախատեսել են լսումներ այս թեմայով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավելի քան 60 անձ ներկայում ենթարկվում է քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական հետապնդման։ Ավելի քան 40-ը տարբեր խափանման միջոցներով պահվում են կալանքի տակ, և, ըստ նրա, քաղաքական մղումով հետապնդումները շարունակվում են բոլորի նկատմամբ։
Նախորդ օրը ընդդիմադիր խմբակցությունները հրավեր էին ուղարկել Գլխավոր դատախազությանը՝ առաջարկելով մասնակցել լսումներին, սակայն Վարդանյանը մեծ ակնկալիք չունի, որ գլխավոր դատախազը կհայտնվի և պարզաբանումներ կհնչեցնի։
Նա տեղեկացրել է նաև, որ լսումներին հրավիրվելու են միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնք, ըստ Վարդանյանի, մտահոգիչ կերպով անգործություն են ցուցաբերում Հայաստանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ։