11.01.2026
Վահագն Խաչատուրյանը կանգառներ է արել Բագրատաշենում և Կիրանցում
prev Նախորդ նորություն

Վարշավայում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում Լեհաստանի ներգրավման հարցերը

Վարշավայում տեղի ունեցած Հայաստան-Լեհաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի և Լեհաստանի Տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Միխալ Բարանովսկու երկկողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման ընթացիկ հնարավորությունները և համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով երկու երկրների միջև տեխնիկական ու ինստիտուցիոնալ փոխգործակցության աճող դերը։


Քննարկվել է նաև առևտրաշրջանառության զարգացման, կապիտալ շուկաների զարգացման, ԵՄ ստանդարտներին և կարգավորումների համապատասխանության, ինչպես նաև գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, ժամանակակից ոռոգման, անասնաբուծության և խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Լեհաստանի և ԵՄ գործընկերների ներգրավվածության հնարավորությունները։


Լեհական կողմը ներկայացրել է փորձի փոխանակման և գիտատեխնիկական համագործակցության պատրաստակամությունը։


Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական բարեփոխումներին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված գործողությունների շրջանակում իրականացված քայլերը, ինչը զգալիորեն մեծացրել է երկկողմ ներդրումային համագործակցության ներուժը։ Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերի զարգացումը կնպաստի տնտեսության դիմադրողականության, արտահանման ընդլայնման և երկարաժամկետ գործընկերության ամրապնդմանը։

Քաղաքական հետապնդումների ալիքը՝ ավելի քան 60 մեղադրյալ, 40 կալանավորված
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան