1.10.2025
«Wizz Air»-ը առաջարկում է նոր ուղղություններ Երևանից
prev Նախորդ նորություն

Մինչև 2030թ․ նախատեսում ենք Հայաստան ներգրավել ավելի քան 3 միլիոն զբոսաշրջիկ. նախարար

Հայաստան միջազգային բրենդների ներգրավումը մնում է կառավարության առաջնային խնդիրներից մեկը, իսկ զբոսաշրջության զարգացումը՝ տնտեսության գերակա ուղղություններից մեկը:


«Մեր նպատակն է մինչև 2030-2031 թվականները Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի և ավելի», — հայտարարել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանում Wizz Air ավիաընկերության բազայի բացման արարողության ժամանակ:


Նախարարի խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ճանապարհորդությունների մատչելիություն և հարմարավետություն: «Մենք ձգտում ենք աշխարհը մոտեցնել Հայաստանին, իսկ մեր քաղաքացիներին՝ աշխարհին: Զբոսաշրջիկները պետք է կարողանան հասնել մեզ արագ, էժան և հարմարավետ», — ընդգծել է Պապոյանը:

WizzAir-ը բազավորվում է ՀՀ-ում, սա մեր քաղաքականության կարևոր ձեռքբերում է. վարչապետ
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը