1.10.2025
Մինչև 2030թ․ նախատեսում ենք Հայաստան ներգրավել ավելի քան 3 միլիոն զբոսաշրջիկ. նախարար
prev Նախորդ նորություն

WizzAir-ը բազավորվում է ՀՀ-ում, սա մեր քաղաքականության կարևոր ձեռքբերում է. վարչապետ

WizzAir-ը բազավորվում է Հայաստանում։ Սա կարևոր լուր է Հայաստանի համար և Կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարևոր ձեռքբերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն աշխարհով ճամփորդելու հնարավորություն ունենան, և WizzAir-ի նման ավիաընկերությունները բացում են այդ հնարավորությունները սոցիալական ամենալայն շերտերի համար։


Ճամփորդելը, աշխարհը տեսնելն առաջին հերթին ինքներս մեզ ճանաչելու, մեր բոլոր առավելություններն ու թերությունները տեսնելու միջոց են։ Ճամփորդելը, այդ ընթացքում ձեռք բերած իմացությունը ռեսուրս են, որը պետք է ներդրվի Հայաստանի զարգացման մեջ։


Բարի ճանապարհ և տպավորություններով հարստացած բարի վերադարձ, սիրելի՛ հայրենակիցներ։


Հ․Գ․ Այս համատեքստում, իհարկե, շատ կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, որի շուրջ բանակցությունները գտնվում են ինտենսիվ փուլում»,- գրել է վարչապետը։

 Կիրակոսյան․ Խաղաղությունը սկսվում է գերիների անհապաղ վերադարձից
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը