1.10.2025
Գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ՌԴ ԴԿԴԾ պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

«Wizz Air»-ը առաջարկում է նոր ուղղություններ Երևանից

«Wizz Air»-ը՝ EMEA տարածաշրջանի էկոլոգիապես ամենակայուն ավիաընկերությունը , «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ համատեղ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում պաշտոնապես բացել է իր բազան:


«Զվարթնոց» օդանավակայանում բազայի պաշտոնական բացմանը նվիրված մամուլի ասուլիսից հետո ներկաները ժապավենի կտրմամբ դիմավորել են Նեապոլ-Երևան չվերթն իրականացնող օդանավը։ Միջոցառմանը ներկա էին «Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն, ինչպես նաև՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։


Այսօրվանից «Wizz Air»-ի ավիապարկում կլինեն երկու ժամանակակից A321neo ինքնաթիռներ՝ թույլ տալով ավիաընկերությանն ուղևորներին առաջարկել ևս 8 նոր ուղղություն դեպի Եվրոպա՝ Պրահա, Համբուրգ, Պաֆոս, Փարիզ, Նեապոլ, Բարի, Բուխարեստ, Մեմինգեն։


Ավիաընկերությունը նաև կավելացնի դեպի Դորտմունդ թռիչքների հաճախականությունը՝ շաբաթը չորս անգամ։ Բացի այդ, սեպտեմբերի 30-ից ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում նաև Գյումրիի(«Շիրակ» օդանավակայան) և Լառնակայի (Կիպրոսի Հանրապետություն)միջև։ Ընդհանուր առմամբ, այս տարի ավիաընկերությունը պլանավորում է Երևանից և դեպի Երևան փոխադրել 1․2 միլիոն ուղևոր։ Տոմսերի արժեքը մեկնարկում է 9000 ՀՀ դրամից, տոմսերը գնման համար հասանելի են պաշտոնական կայքում և բջջային հավելվածի միջոցով։


«Ուրախ ենք տեսնել Երևանը «Wizz Air»-ինոր բազաների ցանկում։ Հայաստանը մեծ նշանակություն է ստանում մեր ընդհանուր ցանցում և նպատակադրված ենք Հայաստանից և դեպի Հայաստան ճամփորդող ուղևորների համար ապահովել ճանապարհորդականավելի հարմարավետ և շահավետ հնարավորություններ։ Ուրախ ենք նաև հայտարարել, որ Երևանում տեղակայված երկու ինքնաթիռներն այս տարի կիրականացնեն 16 ուղղությամբ թռիչքներ՝ դեպի 9 երկրներ՝ ուղևորներին ապահովելով Եվրոպայի հետ ուղիղ կապով։


Բազայի բացմամբ «Wizz Air»-ը Հայաստանում ստեղծում է նաև աշխատանքային հնարավորություններ և խթանում զբոսաշրջությունը և հարակից ոլորտները՝ ավելի քան 800 նոր աշխատատեղերի ստեղծմամբ»,-ասել է «Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները։


«Wizz Air»-ը Հայաստանում արդեն իսկ իր թիմում ընդգրկել է 50 նոր մասնագետների(օդաչուների և բորտուղեկցորդների), և պլանավորում է շարունակելանձնակազմի հավաքագրումը։ Ավիաընկերությունը պարբերաբար հայտարարում է բաց դռների օրեր այն մարդկանց համար, որոնք ցանկանում են կառուցել իրենց կարիերան ավիացիայի ոլորտում, և առաջարկում է նաև Wizz Air Pilot Academyծրագիրը, որն օգնում է թիմին նոր միացած օդաչուներին սովորել և ծանոթանալ կոմերցիոն ինքնաթիռների կառավարման առանձնահատկություններին։


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն մեծ ոգևորությամբ է ընդունում Wizz Air-ի հետ համագործակցության այս նոր և կարևոր փուլը։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն այս կապակցությամբ ասել է. «Ուրախ ենք ողջունել «Wizz Air» ավիաընկերությանը՝ որպես բազային փոխադրող «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Սա հպարտության պահ է մեր օդանավակայանի և Հայաստանի համար։ Անհամբեր սպասում ենք «Wizz Air» ավիաընկերության ընդլայնվող ցանցի միջոցով ավելի շատ ճանապարհորդների տեսնելուն և հանձնառու ենք համատեղ ապահովել սահուն և հաջող գործունեություն։Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում շարունակական հաջողություններ և անվտանգ թռիչքներ»։


Հայաստանում «Wizz Air» ավիաընկերության ներկայությունը՝ որպես բազա ունեցող փոխադրող ոչ միայն լուրջ առաջընթաց է ավիացիայի ոլորտում, այլև տնտեսության և միջազգային կապերի խթանման շարժիչ ուժ է։


«Wizz Air» ավիաընկերության բազայի պաշտոնական բացումը մեր երկրի համար նշանակալի ձեռքբերում է։ Այս քայլը ոչ միայն կխթանի Հայաստան այցելող զբոսաշրջիկների հոսքը, այլև նոր հնարավորություններ կստեղծի ներդրումների ներգրավման, Հայաստանի դիրքերի ամրապնդման համար ավիացիոն շուկայում, ինչպես նաև ոլորտի համապարփակ զարգացման ուղղությամբ։ Բազայի գործունեությունը կապ կստեղծի Հայաստանի և Եվրոպայի ու դրանից դուրս գտնվող բազմաթիվ ուղղությունների միջև՝ մեր երկիրը դարձնելով ավելի հասանելի և գրավիչ զբոսաշրջային կենտրոն։


Միևնույն ժամանակ, այն մեր քաղաքացիներին կառաջարկի ավելի մատչելի և հարմարավետ ճանապարհորդական հնարավորություններ», – ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


Երևանը դարձել է «Wizz Air» ավիաընկերության ցանցի 34-րդ բազային քաղաքը։2020 թվականին Հայաստանում առաջին թռիչքից ի վեր ավիաընկերությունը փոխադրել է ավելի քան 2,6 միլիոն ուղևոր և ներկայումս շահագործում է 16 երթուղի դեպի 9 երկիր՝ 2 հիմնական ինքնաթիռով։ «Wizz Air»-ը շուկայում առաջատար է՝ 24% մասնաբաժնով և միակ ավիաընկերությունն է, որը ապահովում է ուղիղ կապ Հայաստանի և Եվրոպայի միջև։


 


 

Մինչև 2030թ․ նախատեսում ենք Հայաստան ներգրավել ավելի քան 3 միլիոն զբոսաշրջիկ. նախարար
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը