3.09.2025
ՀՀ ՆԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
prev Նախորդ նորություն

Հայաստանը հրաժարվում է ՀԷՑ–ի վերաբերյալ արբիտրաժի որոշումը կատարել

Մեր երկրում շարունակում են գործել արբիտրաժային և հաշտարարության ինստիտուտները, և կառավարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի դրանք արդյունավետ աշխատեն որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներ։ Այս մասին սեպտեմբերի 3-ին Երրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային շաբաթի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։


Նրա խոսքով՝ սա անհրաժեշտ է ներդրողների վստահություն ապահովելու և մրցակցային, կանխատեսելի միջավայր ստեղծելու համար։ Նախարարը շեշտեց նաև մեկ այլ նպատակ՝ բեռնաթափել դատարանների ծանրաբեռնվածությունը։ 


Անդրադառնալով միջազգային արբիտրաժի որոշման կատարման հարցին՝ Գալյանը պարզաբանեց, որ Նյու Յորքի կոնվենցիան նախատեսում է մեխանիզմներ այն դեպքերի համար, երբ պետությունը չի կատարում արբիտրաժի որոշումը կամովի, և այն կարող է կատարվել հարկադրաբար՝ դատարանի որոշման հիման վրա։ Ըստ նախարարի, ներկայում այդ որոշումը վերաբերում է հայցի ապահովմանը, որը այս պահին չի կատարվում կառավարության կողմից կամավոր: Մինչդեռ կա նաև հնարավորություն չկատարելու՝ եթե դատարանները որոշեն, որ արբիտրաժի որոշումը հակասում է հանրային կարգին։


«Ես չէի ուզենա շատ մեկնաբանել արբիտրաժային որոշումը, սակայն այն վերաբերում է մեր օրենսդրության կիրառմանը։ ՀՀ–ն գործել է օրենքի շրջանակներում, և մենք վերահաստատում ենք, որ մեր պետությունը իրավական է՝ հետևելով գործող և սահմանադրական կարգավորումներին, մինչև հակառակը հիմնավորվի», – ընդգծեց Գալյանը։


Նախարարը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ Լիպարիտ Դրմեյանը այլ դիրքորոշում է արտահայտել. «Նա պարզապես նկարագրել է սովորական ընթացակարգը, երբ պետությունը հրաժարվում է կատարել արբիտրաժային որոշումը», – ասաց Գալյանը։


Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը պնդում է՝ 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին ձեռնպահ մնալ ՀԷՑ–ի նկատմամբ օրենքների կիրառումից և հետագա բռնագրավումից: ներկա պահին գործարարը կալանավորված է։

Կալանք` քաղաքական հետապնդման էթիկետով
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը