3.09.2025
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
prev Նախորդ նորություն

ՀՀ ՆԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։


Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության բարեփոխումներին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ համագործակցության շնորհիվ արձանագրվել են տեսանելի արդյունքներ։


Դեսպան Քվինը նշել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունները։ Նա ընդգծել է ՀՀ ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև առկա արդյունավետ համագործակցությունը։


Կողմերը կարևորել են օգոստոսի 8-ին վաշինգտոնյան հանդիպումները, ինչը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության նոր ուղղությունների հիմք է դարձել։


Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նոր ուղղություններն ու համատեղ ծրագրերը, այդ թվում՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Ոստիկանության Գվարդիայի և ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված միջոցառումները։Կողմերն անդրադարձել են նաև կիբեռլաբորատորիայի ստեղծման, Ոստիկանության Գվարդիայի ծառայողների վերապատրաստման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։


Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հայաստանը հրաժարվում է ՀԷՑ–ի վերաբերյալ արբիտրաժի որոշումը կատարել
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը