3.09.2025
Կառավարությունը պարտավոր է պատասխանել ՄԻԵԴ–ին՝ Սամվելյանի կալանքի պայմանների հետ կապված
prev Նախորդ նորություն

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:


Մասնավորապես՝


Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից:


Վահան Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:


Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Կարեն Իսրայելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:


Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Կիմ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արիստակես Բարսեղյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:


Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Հայկ Մովսեսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:


Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գարեգին Իսախանյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:


Արսեն Կոստանյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Արտաշես Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Տաթևիկ Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Հայկ Ավետյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն դատախազության դատախազի պաշտոնից:


Էլեն Անանյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:


Խալուհի Մովսիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:


Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Նարեկ Թոփուզյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:


Դավիթ Բադալյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:


Վահե Գասպարյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:


Ռազմիկ Մինասյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:


Արտյոմ Բադալյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:


Լիանա Քոչարյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:


Շիրակի մարզի դատախազության դատախազ Նարեկ Աբրահամյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:


Լոռու մարզի դատախազության դատախազ Օֆելյա Սիրեկանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:


Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Արա Դավթյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:


Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Վարդան Արսենյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:


Նորայր Հարությունյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:


Դավիթ Խաչատրյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:


Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Արամ Խաչատրյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:


Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևադա Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Արմավիրի մարզի դատախազության դատախազ Նշան Մաթևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ Վահե Ռաֆայելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:


Երևանի կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:


Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:


Ավագ Հարությունյանը նշանակվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

ՀՀ ՆԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը