25.11.2024
Թուրքիան պատրաստ է ընդունել ռուսներին ներքին անձնագրերով
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Պուտինի և Ռոհանիի հանդիպումը կարևոր է ապագայի համար

ՌԴ–ն ունի որոշակի կախվածություն Իրանից, իսկ Իրանը` ՌԴ–ից, հատկապես հիմա, երբ նախագահ Թրամփի վարչակազմն ակտիվացրել է հակաիրանական հռետորաբանությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատակից Վլադիմիր Սաժինը։


Նա նշել է, որ Իրանը շատ հակառակորդներ ունի տարածաշրջանում` Սաուդյան Արաբիա, Իսրայել և այլն։ ՌԴ–ն այժմ լավ հարաբերություններ ունի Իսրայելի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի հետ` երկրների, որոնք Իրանին բարեկամ չեն համարում։ Հասան Ռոհանիի ու Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը շատ կարևոր է ապագայի համար, փոխանցումէ bfm.ru կայքը։


Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Ռոհանիի այցը Մոսկվա Իրանի ու ՌԴ–ի հարաբերությունների գագաթնակետն է։ Երեք տարվա ընթացքում նախագահները հանդիպել են ութ անգամ, փոխանցում է parstoday.com–ը


Նա նշել է, որ Իրանի նախագահի այցը ընթացքում տասը պայմանագիր է ստորագրվելու` էներգետիկայի, քաղաքական և ճանապարհային շինարարության ոլորտներում։ Քասեմին հավելել է, որ Իրանի ու ՌԴ–ի միջև առկա է համագործակցության զարգացման մեծ ներուժ։