20.10.2025
ՇՀԿ և կրկնակի խաղը․ ո՞վ է իրականում հայտ ներկայացնում
prev Նախորդ նորություն

Ցեղասպանություն, խաղաղություն, իշխանություններին անվստահություն․ «ԱՐԱՐ»-ի հարցում

Օգոստոսի 26-ին «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հանրային-քաղաքական մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է հուլիսի 17-ից օգոստոսի 5-ը։


Կառույցներից գոհունակություն


Ըստ հետազոտության արդյունքների՝ ամենաբարձր գոհունակություն վայելող կառույցներն են ՀՀ Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին, համապատասխանաբար 61․7% և 59․7%։ Ոստիկանության հանդեպ վստահությունը 49.0% է, Կառավարության հանդեպ՝ 27․8%, իսկ Ազգային ժողովի նկատմամբ՝ 18․5 %․


Ուշագրավ է, որ Հայ առաքելական եկեղեցուն ամենաշատը վստահում են 18-34 տարիքային խմբի անձինք՝ 76․1% բարձր վստահությամբ, իսկ քաղաքաբնակների 60․9%-ն է բարձր վստահություն ցուցաբերում եկեղեցու նկատմամբ։


Ինչ վերաբերում է Կառավարությանը, ապա այս դեպքում Երևանում բնակվողների շուրջ 49․1%-ը դժգոհ է Կառավարության աշխատանքից, ինչպես նաև ցածր սոցիալական ապահովածություն ունեցողների 63․6%-ը։


Ոստիկանության աշխատանքին ամենաշատը վստահում են գյուղական բնակավայրերի բնակիչները՝ 63․1%, իսկ դժգոհ են Երևանում բնակվողների 30․7%ը։


ՀՀ Զինված ուժերի հանդեպ ամենամեծ վստահությունն ունեն 18-34 տարիքային խմբի ներկայացուցիչների 78․8%ը:


Ազգային ժողովի աշխատանքի հանդեպ ամենամեծ դժգոհությունն ունեն Երևանի բնակիչները՝ 66%:


Հանրային-քաղաքական հիմնախնդիրներ


Հարցվածների 60․3%-ի կարծիքով ՀՀ իշխանությունները սխալ ներքին քաղաքականություն են վարում, իսկ 54․3%-ի կարծիքով՝ սխալ արտաքին քաղաքականություն։


Արտաքին քաղաքականությունից դժգոհ են 18-34 տարեկանների 57․6%-ը, 35-54 տարեկանների 55․4%-ը, իսկ 55 և ավելի տարիքի անձանց 50․7%-ը, այսինքն, որքան ցածր է տարիքը, այնքան բարձր է դժգոհությունը: Երևանում բնակվողների 61․1%ը ևս դժգոհ է արտաքին քաղաքանությունից։


ՀՀ իշխանությունների վարած ներքին քաղաքականությունից դժգոհ են 18-34 տարեկանների 61․7%ը, Երևանում բնակվողների մեծամասնությունը՝ 67․5%-ը։


Հարցման ընթացքում է անդրադաձ է եղել Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով երկարատև խաղաղության հասնելուն։ Հարցվածների 72․9%ի կարծիքով դա հնարավոր չէ, իսկ 26%ի կարծիքով՝ հնարավոր է։ Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության հավանականությունը բարձր են գնահատում 55 և ավել տարիքի անձինք՝ 30․4%, բարձր սոցիալական ապահովածություն ունեցողները՝ 41․5% և ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ճիշտ համարողները՝ 43․1%։


Հարցվածների 64․9%ը համաձայն չէ, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Զանգեզուրի/Սյունիքի ճանապարհը վերահսկեն միջազգային խաղաղապահները, իսկ 33․7%ը համաձայն է։ Հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագիրը կբերի իրական խաղաղություն, հարցվողների 73․9%-ը պատասխանել է, որ չի բերի, իսկ 24․9%-ը կարծում է, որ պայմանագրի ստորագրման դեպքում խաղաղություն կհաստատվի։


Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցվածների 53․1%-ը կմիանա Հայ առաքելական եկղեցու համախմբման կոչին՝ հաշվի առնելով այս կառույցի հասցեին հնչող քննադատությունները, իսկ 45․4%-ը՝ չի միանա։ Ընդ որում, պատրաստակամություն հայտնողների մեծամասնությունը 18-34 տարեկաններն են՝ 55․3%, ինչը կարևոր արձանագրում է։


Հետազոտության ընթացքում անդրադարձ է եղել նաև վերջերս հաճախ քննարկվող հարցերից մեկին՝ ռուսական ռազմաբազայի հեռացմանը։ Հարցողների 57․7%-ը պատասխանել է, որ բացասական է վերաբերվում այդ ռազմաբազայի հեռացմանը, իսկ 38․4%-ը՝ դրական։


Այս հետազոտության ընթացքում ևս հարցերից մեկը վերաբերել է նախկին իշխանությունների վերադարձին։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 79․5%-ը բացասական վերաբերմունք ունի այս հարցի նկատմամբ, 17․6%-ը՝ դրական, իսկ 2․4%-ը՝ չեզոք։ Այս դեպքում, ևս հատկանշական է, որ նախկին իշխանությունների վերադարձին դրական են վերաբերվում 18-34 տարեկանների 27․7%-ը, իսկ 55 և ավել տարիքային խմբի անձանց ընդամենը 7․9%-ը։


Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցվածների 90․7%-ը համամիտ է, որ Արցախի կորուստը ժամանակավոր է․ պետք է հզորացնենք մեր բանակը, պաշտպանենք մեր հայրենիքը և հետ բերենք կորցրածը։


Արտաքին հարաբերություններ


Հարցումներում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և այլ պետությունների ռազմադաշնակցային հարաբերություններին։ Հարցվածների 33%-ն ասել է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ռազմական-դաշնակցային հարաբերությունների ձևավորի, 22․2%-ի կարծիքով՝ Իրանի հետ, 21․9%-ի կարծիքով՝ Եվրամիության երկրների(Ֆրանսիա, Գերմանիա և այլ երկրներ) հետ, 12․9%-ի կարծիքով՝ ԱՄՆ-ի հետ, իսկ 5․1%-ի կարծիքով՝ Հնդկաստանի հետ։ Այս դեպքում Ռուսաստանի հետ ռազմական-դաշնակցային հարաբերությունների ձևավորումը կարևոր է համարում գյուղական բնակավայրերում ապրողների 38․3%-ը և ցածր սոցիալական ապահովածություն ունեցողների 41․8%-ը։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի հետ ռազմական-դաշնակցային հարաբերությունների աջակցողների մասնաբաժինը վերջին չորս սոցհարցումներում կայուն աճում է։


Հայաստանի կարևորագույն հիմնախնդիրներ


Հետազոտության վերջում հարց է հնչել Հայաստանի մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ։ Հարցվածների 95․1%-ի կարծիքով բարձր կարևորության հիմնախնդիր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, 92․6%-ի կարծիքով՝ անվճար կրթության և անվճար բուժօգնության ապահովումը, 88․6%-ի կարծիքով՝ ազգային և հոգևոր արժեքների պահպանությունը, իսկ 72․9%-ի կարծիքով՝ նախկին անարդարությունների բացահայտումը։


Հանդիպման ընթացքում ներկաները ակտիվ քննարկեցին հետազոտության արդյունքները, ինչպես նաև մի շարք առաջարկներ ներկայացրին հետագա հետազոտությունների համար։


Հետազոտության արդյունքները կարող եք ներբեռնել այստեղից։


 

Արևմուտքը չի կարող դառնալ գերիշխող ուժ Հարավային Կովկասում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան