25.11.2024
Փորձագետներ. Ռոհանիի այցից Մոսկվա չպետք է լուրջ ճեղքումներ սպասել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը շեշտը դնում է Տրանսկասպյան միջանցքի վրա

Չինաստանից դեպի Եվրոպա` Ադրբեջանի տարածքով բեռների տեղափոխությունը պահանջում է երկու շաբաթ, իսկ ակտուալ խնդիրների լուծումը կբարձրացնի բեռների տեղափոխության շանսերը։ Այդ մասին հայտարարել է TRACEСA–ի մշտական ներկայացուցիչն Ադրբեջանում Ակիֆ Մուստաֆաևը։


Նա նշել է, որ Տրանսկասպյան միջանցքի շրջանակներում պետք է մշակվի միասնական սակագին, փոխանցում է sputnik.az–ը։ Պետք է համաձայնացնել սակագները, որպեսզի դրանք գրավիչ լինեն թե՛ փոխադրողների, թե՛ բեռներ ստացողների համար։


Մուստաֆաևը նշել է, որ Տրանսկասպյան միջանցքն իրականացվելու է Չինաստանի, Ղազախստաի, Աքթաու նավահանգստի, Բաքվի նոր` Ալյաթիի նավահանգստի, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի ու Բոսֆորի թունելի միջոցով։