Էրդողանի հռետորաբանությունը դժվարացնում է միգրանտների ինտեգրումը հասարակությանը
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն համարում է, որ Գերմանիայի իշխանությունների հասցեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը բարդացնում է միգրանտների ինտեգրումը գերմանական հասարակությանը։ Նա նման տեսակետ է հայտնել Die Welt թերթին տված հարցազրույցում։
«Դա րոպեական քայքայում է այն, ինչը Գերմանիան տարիներով է ապահովել ինտեգրման գործում»,- ասել է Շոյբլեն, նշելով, որ Էրդողանի արտահայտությունները «տարակուսանք են առաջացնում»։ «Հասցված վնասը շտկելու համար տարիներ կպահանջվեն»,- հավելել է նախարարը։
Միաժամանակ Շոյբլեն Գերմանիա ժամանած միգրանտներին կոչ է արել ավելի ակտիվ ինտեգրվել հասարակությանը։ «Մենք պետք է ասենք այդ մարդկանց՝ եթե ուզում եք մնալ այստեղ երկար ժամանակ, ուրեմն ձեր շահերից է բխում, որ դուք ձեզ զգաք հասարակության մի մասը ու գերմանացիներ դառնաք»,- ասել է նախարարը:
Շոյբլեն շեշտել է, որ գերազանցաբար մուսուլմանական երկրներից միգրանտների հոսքը երկրի համար «հատուկ մարտահրավերներ» են ստեղծում։ «Մենք պետք է օգնենք մեր երկրում գտնվող մուսուլմաններին, որ նրանք գտնեն իրենց արեւմտյան հասարակությունում»,- ասել է նա։
Նրա խոսքով, 2015-ին փախստականների զագվածային հոսքը «չի հեշտացրել ինտեգրման գործընթացը»։ «Մենք չափից դանդաղ են արձագանքել մարտահրավերներին, որոնք կապակցված են միգրացիոն ճգննաժամի հետ»,- խոստովանել է նախարարը։