21.08.2025
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ի՞նչ հարցեր են քննարկվել
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են ՀՀ-ՌԴ երկկողմ համագործակցության հարցեր

Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:


Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին:


Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ փոխվարչապետին Վերին Լարսի անցակետով Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներմուծման հարցում արագ արձագանքի և աջակցության համար։


Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը երկուստեք ընդգծել են համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում: Անդրադարձ է կատարվել համագործակցությանը նաև ԵԱՏՄ շրջանակներում:


ՀՀ և ՌԴ փոխվարչապետերը կարևորել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:


 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ-ի
21.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորում է Ադրբեջանի հետ խաղաղության առթիվ