20.08.2025
Լուսանկարը՝ Sputnik Արմենիա
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։


Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։


Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի անունից դիմում ԵԱՀԿ մասնակից պետություններին
Հաջորդ նորություն next
 Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
20.08.2025
Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում