20.08.2025
Քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծ
prev Նախորդ նորություն

Իջևանի ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:


Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։


Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի թիվ 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:


Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող վերոնշյալ հողամասը կվերադարձվի Իջևան համայնքին:


Նշենք, որ վերոնշյալ 16 հայցադիմումներից 4-ի բավարարման և օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում, ներկայում Իջևան համայնքին են վերադարձվել՝


Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,


Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,


Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը,


Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը:


 

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը
Հաջորդ նորություն next
 Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
20.08.2025
Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում