19.08.2025
Հատուկ վերանայման բողոք է ներկայացվել՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման դեմ
prev Նախորդ նորություն

Մենք միշտ ընդգծել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը. Իրանի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:


Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:


Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.


«Մեծարգո պարոն նախագահ,


Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ և ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է, և մենք ուրախ ենք դրա համար։ Մենք արդեն հասցրեցինք հարցերի բավականին լայն շրջանակ քննարկել, և ուրախ եմ արձանագրել, որ իմ տպավորությունն այն է, որ այդ քննարկումների արդյունքում մեր փոխադարձ վստահությունն ավելի է ամրապնդվում։ Կրկին անգամ ողջունում եմ և բարով եք եկել»:


Իր հերթին Մասուդ Փեզեշքիանը նշել է.


«Ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար: Ինչպես նշեցիք, քննարկումները շատ կառուցողական էին և ձեռքբերվելիք պայմանավորվածությունները երկուստեք Աստծո կամոք կյանքի են կոչվելու։


Մեր հարաբերությունները պատմական են, շատ մտերիմ, և մեր երկրի, նաև մեր Գերագույն գլխավոր առաջնորդի համոզմունքն այն է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն շարունակական և օր-օրի զարգանան։


Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունելու այդ ամբողջականության խախտումը։ Բարեբախտաբար մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են և հուսով եմ, այս քննարկումների և հանդիպումների ընթացքում կկարողանանք ավելի շատ զարգացնել այդ հարաբերությունները»:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են համատեղ հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` alikonline.ir
18.08.2025
Իրանի հայազգի պատգամավորը՝ Իրան–Հայաստան սահմանային հասանելիության փոփոխության դեմ