19.08.2025
Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. խոսքի ուժի և ժամանակի ցավի մասին պիես կներկայացվի Երևանում
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը

Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը։ Այս մասին «Tasnim»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղը:  


Հիշեցնենք, որ Արաքսի վրայով նոր կամրջի նախագծային աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջին։


Ըստ նախարարի՝ նախնական համաձայնեցված են Նորադուզում երկրորդ կամրջի կառուցման, գործող կամրջի վերակառուցման, սահմանային տերմինալների բարեկարգման, ինչպես նաև բեռնատարների համար տուրքերի վերանայման հարցերը։  Փաթեթի կազմումը կավարտվի առաջիկա ամիսներին:


Երևանում համաձայնեցվել է նաև Պարսից ծոց-Սև ծով ավտոմոբիլային և երկաթուղային միջանցքի զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։


 


 

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են հուշագիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` alikonline.ir
18.08.2025
Իրանի հայազգի պատգամավորը՝ Իրան–Հայաստան սահմանային հասանելիության փոփոխության դեմ