Պատճառները կպարզենք. «Կենտրոն»-ը՝ արտերկրում ոչ հայկական արտադրանք ցուցադրելու խնդրի մասին
«Կենտրոն» հեռուստաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.
«Կենտրոն» հեռուստաընկերությունն այսօր Մոսկվայից, երեկ ուշ երեկոյան եվրոպական երկրներից հեռախոսազանգեր է ստացել առ այն, որ «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրվում է ոչ հայկական և հեռուստաընկերության ձեռագրին ոչ համապատասխան կոնտենտ:
Հեռուստաընկերության ծրագրերում որևէ նմանատիպ խնդիր կամ վրիպակ լինելը բացառված էր, հետևաբար խնդիրը պետք էր փնտրել ՀԸ հետ առնչություն չունեցող տիրույթում:
ՀԸ մասնագետների ստուգումները պարզեցին, որ որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք:
Հետևաբար, աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հեռուստադիտողներին շնորհակալ ենք ուշադրության և տեղեկացնելու համար: ՀՀ սահմաններից դուրս վերահեռարձակողի հետ կապ հաստատվել է, խնդիրը վերացման փուլում է, պատճառը ՀԸ-ն պարտադիր կպարզի: