14.08.2025
ֆոտո․ https://t.me/srbazan_payqar
prev Նախորդ նորություն

Սիրիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Սիրիայի Արաբական Հանրապետությունը ողջունում է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված պատմական խաղաղության համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգների դրվատելի ձգտումների արդյունքում։ Այս մասին նշված է Սիրայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։ 


«Սիրիայի Արաբական Հանրապետությունը, դիտարկելով այս համաձայնությունը որպես կարևոր քայլ, որը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության հաստատմանը և կամրապնդի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը, շնորհավորում է համաձայնագրի երկու կողմերին՝ իրենց տարաձայնությունները մի կողմ դնելու և խաղաղության հասնելու համար, որը դրական ազդեցություն կունենա երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունության վրա»,-ասված է հայտարարության մեջ։

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկվել է ևս 710 հուշարձան
Հաջորդ նորություն next