1.08.2025
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

Բաքուն անպայման կշարունակի լկտիաբար հերքել անհերքելին...

Ադրբեջանի տարածքից Իրանի ուղղությամբ Իսրայելի արձակած աթս-դրոնի մասին տեղեկություններ է հրապարակել իրանական կողմը։


Այս ԱԹՍ-ի առավելագույն հեռավորությունը - 200 կմ է, ինչը պարզ է դարձնում, որ այն նախատեսված չէր Իրանի խորքում գործունեության համար, այլ Ադրբեջանի հետ սահմանային գոտուց ո’չ շատ հեռու։ Բնականաբար, ենթադրելի է, որ Իսրայելը գլխավորապես թյուրքախոս բնակչությամբ իրանական հյուսիսի նկատմամբ է փորձել գործողություններ կատարել, այդ թվում սպանելով իրանական Ատրպատականի թյուրքախոս բնակչության, որպեսզի կենտրոնական իշխանությունների դեմ դժգոհություն և ապստամբություն առաջ գա։ Սա Ադրբեջանի համար շահավետ իրավիճակ կլիներ, և 1974 թվականին Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի նման թուրք - ադրբեջանական ուժերը հայտարարելով, որ պատրաստվում են պաշտպանել իրենց «ազգակիցներին» կկատարեին հերթական զավթչական գործողությունները, իրանական թյուրքախոս բնակչության նկատմամբ նախապես ջարդեր կազմակերպելով, ինչը կօգտագործեին որպես պատրվակ։


Պետք չի բացառել, որ այս սցենարը կխաղարկվի հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ, որպես մշակված օպերացիայի մաս։


Բայց որքան էլ արժանահավատ տեղեկություններ հնչեն, Բաքուն անպայման կշարունակի լկտիաբար հերքել անհերքելին...


Քաղաքագետ Արա Պողոսյան


 

Վրաստանը պատրաստվում է ընտրությունների. ընդդիմությունը բաժանված է, իշխանությունը ՝ վստահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան