30.04.2025
Սամվել Բաբայանը հարցաքննվել է. Նա անհիմն է համարում մեղադրանքները
prev Նախորդ նորություն

Ելք դաշինքի առաջին եռյակը վթարի է ենթարկվել

Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարը տեղի է ունեցել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովինար գյուղի տարածքում:


Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ Hyundai Sonata-ում, բացի Փաշինյանից,  Մարուքյանից և Սարգսյանից, եղել է նաև մեկ այլ անձ։


Փաստի առթիվ ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վարորդների ինքնությունը։  

«Իգլա»-ի գործով ԱԱԾ-ն աշխատում է Վրաստանի իրավապահների հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը