24.11.2024
Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանը հարցաքննվել է. Նա անհիմն է համարում մեղադրանքները

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարցաքննվել է: Այս մասին գրում է Lurer.com-ը:


Աղբյուրի հետ զրույցում նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտնել է, որ հարցաքննությունն ավարտվել է: «Սամվել Բաբայանը չի ընդունում այն, ինչի մեջ իրեն հասկածում են, նա դա համարում է անհիմն: Մեղադրանք կառաջադրվի, թե ոչ՝ այս պահին չեմ կարող ասել»,- մանրամասնեց փաստաբանը:


Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն երեկ հայտարարություն էր տարածել և հաստատել Սամվել Բաբայանի ձերբակալման լուրը: Ըստ հաղորդագրության՝ կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։


Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։


Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ևս երկու անձ է ձերբակալվել :


Ուշագրավն այն է, որ «Ժամանակ» թերթը նախօրեին գրել էր, թե իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչև ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։ Իշխանությանը ամենայն մանրամասնությամբ հայտնի է ամբողջ ծրագիրը, բայց որևէ գործողության չեն դիմում, որևէ մեկին չեն ձերբակալում, որպեսզի ընտրության ընթացքում ՕՐՕ-ի ռեյտինգը չավելացնեն։ Սակայն վիճակը գնալով այնքան է լարվում, որ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ:


Նշենք, որ Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով՝ Բաբայանի ձերբակալման օրը պատահական ընտրված չէր: «2000 թվականի մարտի 22-ին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ տեղի ունեցավ, որի գիշերը ձերբակալեցին Սամվել Բաբայանին: Բաբայանին խաղից հանելու գործընթացը հենց 2000թ. մարտի 22-ին էր սկսվել»,- մեզ հետ զրույցում ասել է նա: