25.11.2024
Բուրբուլիս. ՌԴ–ն ավելի շատ է հետաքրքրվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Վրաստանի մերձեցումը ՆԱՏՕ–ի հետ Մոսկվայում սպառնալիք է ընկալվում

Վրաստան–ԵՄ առանց վիզային ռեժիմը չի վախեցնում ՌԴ–ին, սակայն Վրաստանի մերձեցումը ՆԱՏՕ–ի հետ Մոսկվայում վտանգ է ընկալվում։ Այդ մասին «Резонанси»–ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Ամիրան Սալուկվաձեն։


Փորձագետը մեկնաբանել է ՌԴ–ի կողմից Աբխազիայում լրացուցիչ ուժերի տեղակայումը։


«Մեր մերձեզումը ՆԱՏՕ–ի հետ վտանգ է ներկայացնում ՌԴ–ի համար։ ՆԱՏՕ–ն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անդամակցել Դաշիքին։ Առկա են նաև այլ գործոններ`ՆԱՏՕ–ի ներկայության ընդլայնումը Սևծովյան տարածաշրջանում։ Կովկասում ցանկացած պետության անդամակցությունը ՆԱՏՕ–ին անընդունելի է ՌԴ–ի համար»,–նշել է նա։


Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը պետք է երկխոսություն սկսի ՌԴ ղեկավարության հետ։