28.07.2025
Լուսանկարը` Գլխավոր դատախազություն
prev Նախորդ նորություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկանգնի դատարանի առաջ՝ իշխանության զավթման կոչերի համար

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

Ավարտվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Նրան մեղադրում են հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, որոնք, ըստ ՔԿ-ի, ուղղված են եղել իշխանության զավթմանն ու սահմանադրական կարգի տապալմանը։


ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ավարտել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունը։ Քննության տվյալներով՝ վերջինս հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ԱԱԾ-ում ծառայող իր գաղափարակից գեներալների միջոցով իրականացնել ռազմական հեղաշրջում։


Քննչական մարմինը գնահատել է այդ հայտարարությունները որպես զանգվածային լրատվության միջոցներով արված հրապարակային կոչեր՝ ուղղված իշխանության զավթմանն ու սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն։ Այս հիմքով Աջապահյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։


Նրան մեղադրանք էր առաջադրվել նույն հոդվածով, և հունիսի 28-ին որպես խափանման միջոց ընտրվել էր երկու ամսով կալանավորումը։


Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու առաջարկությամբ։ Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ Աջապահյանը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարը` Yerevan today
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան