28.07.2025
Լուսանկարը` radar.am
prev Նախորդ նորություն

Գեղարքունիքում պետությանն ու համայնքներին վերադարձվել է մարզադաշտ

Լուսանկարը` Գլխավոր դատախազություն
Լուսանկարը` Գլխավոր դատախազություն

2025 թվականի առաջին կիսամյակում Գեղարքունիքի մարզում պետության և համայնքների շահերի պաշտպանության շրջանակում վերականգնվել է տասնյակ միլիոնավոր դրամի գույքային իրավունք և վնասի հատուցում։


Գեղարքունիքի մարզային դատախազությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում պետության և համայնքների շահերի պաշտպանության վերաբերյալ ներկայացված հայցերով դատարանները բավարարել են 33.9 միլիոն դրամի գույքային պահանջներ, որոնցից 3 միլիոնը արդեն մուտքագրվել է պետական բյուջե։ Քրեական վարույթների շրջանակում վերականգնվել է նաև 14.3 միլիոն դրամի վնաս։


Նշանավոր ձեռքբերումներից է Մարտունու համայնքի սեփականության իրավունքի վերականգնումը՝ Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող 6.5 հա տարածքով մարզադաշտի վրա։ Համապատասխան միջնորդությունը ներկայացվել է դատախազի կողմից՝ քրեական գործի շրջանակում։ Մարզադաշտի տարածքի շուկայականին մոտ կադաստրային արժեքը գնահատվել է 123 միլիոն 224 հազար դրամ, ինչը համարժեք է շուրջ 320 հազար ԱՄՆ դոլարի։

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան