24.11.2024
Օլեգ Եսայանի նոր պաշտոնը
prev Նախորդ նորություն

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ կներգրավվեն

Նախօրեին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացած Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ ներդրումային համաժողովի շրջանակներում Հիդրո Կորպորացիա ընկերությունների խմբի և Estekshaf Investment Company միջև կնքվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման Փոխըմբռնման հուշագիր:


Հիդրոկորպորացիայի հիմնադիր Գրիգոր Առաքելյանի դիտարկմամբ, սույն Հուշագիրը հիմք է հանդիսանալու առաջիկայում կողմերի միջև կնքվող համագործակցության պայմանագրի համար:


«Բանակցում ենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում լայնամաշտաբ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման շուրջ՝ միքանի փուլերով: Ծրագրերի նպատակն է իրականացնել արտադրողականության ցածր մակարդակ և վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված ՓՀԷԿ-երի արդիականացում»,-նշել է Առաքելյանը: