25.07.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Պետությունը կընդլայնի անվճար դեղորայքի ծրագիրը․ դիաբետով երեխաները կստանան նոր սարքեր

Լուսանկարը` iz.ru
Լուսանկարը` iz.ru

Կառավարությունը 729 միլիոն դրամ կուղղի այն քաղաքացիների դեղորայքային ապահովմանը, ովքեր տառապում են ծանր քրոնիկ հիվանդություններով։ Հատուկ ուշադրության կենտրոնում են շաքարային դիաբետով երեխաները, ովքեր առաջին անգամ պետության հաշվին կստանան ժամանակակից չափիչ սարքեր։


Հուլիսի 24-ի նիստում կառավարությունն ընդունեց որոշում՝ Առողջապահության նախարարությանը հատկացնել 729 միլիոն դրամ՝ շարունակելու դեղորայքի անվճար տրամադրման ծրագիրը։ Նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է թե՛ ծրագրով ընդգրկված հիվանդությունների ցանկը, թե՛ շահառուների թիվը։


Այս քաղաքականությունը նպաստում է հիվանդությունների ժամանակին հայտնաբերմանը և պատշաճ բուժմանն, ինչն էլ, իր հերթին, կրճատում է հաշմանդամության և մահացության ցուցանիշները։ 2024 թվականին պետական դեղապահովման շրջանակում ներառվել են ռասիայն սկլերոզը, էպիլեպսիան, հոգեկան առողջության խնդիրները, առաջնային իմունային դեֆիցիտը։ Նախարարը նաև ընդգծեց շաքարային դիաբետով երեխաների համար նախատեսված ծրագրի կարևորությունը։


Մինչև 10 տարեկան երեխաները կստանան նոր սերնդի չափիչ սարքեր, որոնք փոխարինելու են մատը ամեն օր ծակելու գործընթացը։ Նախարարությունն արդեն ավարտել է մրցույթը, ունի հաղթող կազմակերպություն և առաջիկայում ծրագիրը կգործարկվի։


Այս ծրագրին զուգահեռ պետությունը կտրամադրի նաև գլյուկոզա, ինչը կբարելավի երեխաների կյանքի որակը։ Աշխարհում, ըստ նախարարի, շաքարային դիաբետը ճիշտ կառավարելու դեպքում երեխաները կարող են ապրել լիարժեք ու ակտիվ կյանքով։


 

Լուսանկարը` 1lurer.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին