12.02.2026
Le Figaro. Սիրիայում իրական հաղթողը`Իրանն է
prev Նախորդ նորություն

Արևելագետ. ՌԴ–ն և Թուրքիան հակասություններ ունեն Ղրիմի ու Սիրիայի հարցերում

Չնայած ՌԴ–ն, Թուրքիան ու Իրանը աջակցում են Աստանայում սիրիական ընդդիմության հետ բանակցային ֆորմատին, սակայն դեռևս լուծված չէ այդ ընդդիմության ապագայի ու Լաթաքիայում, Իդլիբում ու Հալեպում իրավիճակի ապագան։


Շատ բան կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչ քաղաքականություն է իրականացնելու Թուրքիան` Սիրիայում թուրքամետ խմբավորումների հետ կապված։ Թուրիայի կառավարությունը նրանց հետ մեծ պլաններ ունի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատակից Ալեքսանդր Վասիլևը։ Նա նշել է, որ ՌԴ–ի ու Թուրքիայի միջև պահպանվում են տարաձայնությունները Ղրիմի հարցում, փոխանցում է izvestia.ru կայքը։


Նրա խոսքով, Արևմուտքի, միջազգային իրավիճակի ու ներթուրքական խնդիրների պատճառով Էրդողանը ստիպված էր փոխել Ղրիմի հարցում դրական օրակարգը` Անկարան այս պահին ակտիվ կոնտակտների մեջ է Ուկրաինայի հետ։
Վասիլևը նշել է, որ Թուրքիան ցանկանում է Ուկրաինայից ստանալ ռազմական տեխնոլոգիաներ`հրթիռաշինության, տանկերի արտադրության ոլորտներում։


Թուրքիան Ուկրաինային գումարներ է տրամադրում նաև զինամթերքի գնման համար։

ԶԼՄ-ներ. Ձերբակալվել է Սամվել Բաբայանը. ԱԱԾ-ից չեն հերքում
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը