18.06.2025
ԱՄՆ-ի ներգրավումը ԻԻՀ դեմ պատերազմում՝ տարածաշրջանը դարձնելու է դժոխք, որն կհասնի Հայաստան
prev Նախորդ նորություն

Տեղի ունեցողը էներգետիկ, տնտեսական, ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում

"Հայաստանի էլեկտրական ցանցեր"֊ի հնարավոր պետականացումը առավել քան հակասում է այս իշխանությունների կողմից որդեգրված էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականությանը։

Ավելին` ազատականացմանն է հակասում նույնիսկ պետականաացման մասին որևէ հիշատակում, առավել ևս` քաղաքական համատեքստում։

Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարումը իրականացվում է հակահամակարգային` "ручной режим"-ով։

Ինչպես և ցանկացած խոշոր ենթակառուցվածքային ընկերություն, ՀԷՑ֊ը ևս առանձնանում է բազմաթիվ խնդիրներով, որոնց ինքս բազմիցս հրապարակավ անդրադարձել եմ։

Սակայն նախ` անթույլատրելի եմ համարում երկրի էներգետիկ անվտանգության առանցքային ինստիտուտներից մեկը քաղաքական֊կոնյունտուարային նպատակներով օգտագործելը։

Միաժամանակ, ակնհայտ է, որ ընկերության հնարավոր պետականացումը հանգեցնելու է Հայաստանում սակագների աճի։


Ինչպե՞ս է կառավարությունն իրականացնելու համակարգի պերմանենտ մոդեռնիզացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագիրը։ Իհարկե, միջազգային ինստիտուտներից վարկային միջոցների ներգրավման ճանապարհով։

Դա հանգեցնելու է պետական պարտքի աճին, որը սպասարկելու համար կառավարությունը ստիպված է լինելու բարձրացնել սակագները։

Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման համեստ ցուցանիշների, առևտրի ու ծառայությունների վրա խարսխված հակաինդուստրիալ տնտեսության, էլեկտրաէներգիայի արտահանման հետզհետե կրճատվող հնարավորությունների պայմաններում երկրի էներգետիկ համակարգը պարզապես ի վիճակի չէ դուրս գալու եկամտաբերության այնպիսի մակարդակի, որպեսզի սեփական ուժերով սպասարկի այդ վարկերը։

Այսպիսով, տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում։


Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյան


 

Անկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին