Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան
Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ. «Իրանը պետք է ստորագրեր այն համաձայնագիրը, որը ես առաջարկեցի նրանց: Ինչպիսի ամոթ և անհարկի մարդկային կորուստ: Պարզապես ասեմ. Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Ես դա կրկնել եմ նորից ու նորից: Բոլորը պետք է անհապաղ տարհանեն Թեհրանը»:
Սպիտակ տունը տարածել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ հատուկ ընդգծելով՝ «բոլորը պետք է անհապաղ տարհանեն Թեհրանը» արտահայտությունը:
Սա կարծես թե Իրան-Իսրայել մարտական գործողության ընդլայնման առաջին պաշտոնական նախանշանն է:
Համաձայն Սպիտակ տան՝ Թրամփը վաղաժամ լքել է G7-ի գագաթնաժողովը և վերադառնում է Վաշինգտոն: Նա նաև հրահանգել է Ազգային անվտանգության խորհրդին՝ պատրաստ լինել Սպիտակ տան «Իրավիճակային սենյակում»:
Իսկ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նախարարներն Իրանի իրենց գործընկերներին ասել են, որ պետք է հնարավորինս շուտ և առանց նախապայմանների վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»:
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը