16.06.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

Հայ տուրիստները Երուսաղեմում են՝ վերադարձի ճանապարհը դեռ անհայտ է

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Իսրայելի մուտքի և ելքի բոլոր ուղիները փակ լինելու պայմաններում, Հայաստանից Երուսաղեմ մեկնած տուրիստական 17 հոգանոց խումբը դեռ չի կարողանում վերադառնալ հայրենիք։


«Երուսաղեմ տուր» գործակալությունից հայտնում են, որ իրավիճակին ծանոթ է Իսրայելում Հայաստանի դեսպանը, ով քննարկումներ է վարում Իսրայելի կառավարության և ՀՀ համապատասխան կառույցների հետ՝ զբոսաշրջիկների հնարավոր վերադարձի կազմակերպման շուրջ, հայտնում է news.am-ը:


Տուրիստական խմբում կա նաև Բելգիայի քաղաքացի՝ ազգությամբ հայ։ Տուրգործակալությունը դեսպանատանը փոխանցել է բոլոր մասնակիցների անուններն ու անձնագրային տվյալները։ Քննարկվող տարբերակներից մեկը ցամաքային ճանապարհով Եգիպտոս անցնելն է, սակայն այս պահի դրությամբ մուտք ու ելք Իսրայելից փակ են, և հստակ չէ, թե երբ հնարավոր կլինի վերադառնալ։


Ըստ նախնական պլանի՝ խումբը պետք է վերադառնար հունիսի 17-ին, բայց չվերթները չեղարկվել են։ Եթե այդ օրը օդային տարածքը բացվի, հնարավոր է՝ նրանք վերադառնան ըստ նախապես նախատեսվածի։ Հակառակ դեպքում՝ գործակալությունը պատրաստվում է դիմել դեսպանատուն՝ այլընտրանքային ճանապարհներ գտնելու նպատակով

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան