16.06.2025
ՀՀ քաղաքացիները հայտնվել են Բաքվի օդանավակայանում, ադրբեջանցիները՝ «Զվարթնոցում». ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի մասնակցությամբ 7 միլիոն դոլար լվացած գործը հասել է դատարան

Լուսանկարը` factor.am
Լուսանկարը` factor.am

Փողերի լվացման աղմկահարույց գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործը փոխանցվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Քննությունը հաստատել է, որ Ա.Ա.-ն, նախնական համաձայնությամբ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Մ.Մ.-ի և նրա վստահված անձ Լ.Ա.-ի հետ, իրականացրել է առանձնապես խոշոր չափերի հանցավոր գույքի լվացում։


Մ.Մ.-ն, զբաղեցնելով դեսպանի տարբեր պաշտոններ՝ Վատիկանում, Մալթայում և Պորտուգալիայում, իր ազդեցությունն օգտագործել է՝ «Ռոսնեֆտ»-ի մուտքն ապահովելու Հայաստանի շուկա։ Ըստ գործի նյութերի, նա համաձայնության է հասել ստանալ ընկերության բաժնետոմսերի 22%-ը՝ որպես այս գործարքի դիմաց։ Իր բաժինը Մ.Մ.-ն ձևակերպել է Շոտլանդիայում գրանցված OIL TECHNO LP ընկերության միջոցով, որի հիմնական բաժնետերը ինքն էր։ Ա.Ա.-ն տիրապետում էր այդ ընկերության 34%-ին։


2016-ին «Ռոսնեֆտ Արմենիա»-ն վճարել է 4.5 միլիոն դոլար շահաբաժին, որից մոտ 2.9 միլիոնը ստացել է Մ.Մ.-ն, իսկ 1.5 միլիոնը՝ Ա.Ա.-ն։ Շահաբաժինների բաշխումից հետո Ա.Ա.-ն լիարժեք գնել է OIL TECHNO LP-ն և 2019-ին այն վաճառել է ավելի քան 7.2 միլիոն դոլարով։ Գումարը փոխանցվել է ընկերության բանկային հաշվին, իսկ մի մասը ներկայացվել որպես փոխառություն՝ փորձելով թաքցնել դրա հանցավոր աղբյուրը։


Ըստ մեղադրանքի՝ Ա.Ա.-ն իր մասնակցությամբ լվացել է ավելի քան 3 միլիարդ 457 միլիոն դրամին համարժեք հանցավոր գույք՝ նպաստելով հանցագործությունից ստացված միջոցների օրինականացմանը։ Դատախազությունը մեղադրանք է առաջադրել և գործը արդեն ուղարկել է դատարան։


Մ.Մ.-ն Միքայել Մինասյանն է՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան։ Նա 2013-2018 թվականներին զբաղեցրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնը, եղել է նաև նախագահի խորհրդական։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Մինասյանի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել՝ ապօրինի հարստացման, մաքսանենգության և կոռուպցիոն սխեմաների հատկանիշներով։ 2020 թվականից նա լքել է Հայաստանը։

Լուսանկարը` BMG
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` https://azbyka.ru/ierusalim
16.06.2025
«Մենակ չպետք է մնան». Երուսաղեմում գտնվող հայերը սպասում են պետության աջակցությանը