15.09.2025
Իրանում ՀՀ դեսպանատունը կոչ է անում պահպանել զգոնություն և կապի մեջ լինել
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացիները հայտնվել են Բաքվի օդանավակայանում, ադրբեջանցիները՝ «Զվարթնոցում». ԱԱԾ

Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։


Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:


«Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։


Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք»,-նշվում է հայտարարության մեջ:


 

Լուսանկարը` factor.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան