Համատեղ ջանքերի շնորհիվ ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների ժառանգորդության խորհրդանիշը։ Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների բարօրության։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։