13.06.2025
Լուսանկարը` NVIDIA
prev Նախորդ նորություն

Կկայանա «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը

2025թ․ հունիսի 14-ին (շաբաթ օրը) Գյումրիի քաղաքային մարզադաշտում կկայանա «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։


Այս տարի մրցաշարին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր․ ուժերը կչափեն Վրաստանի, Ռումինիայի, Իսրայելի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները, ինչպես նաեւ Գյումրի թիմը։


Մրցաշարի կազմակերպիչները «Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիան է եւ Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունը, գլխավոր հովանավորն է YoHealth հավելվածը։ Միջոցառման անցկացմանն աջակցել են «Շիրակ» եւ «Նոա» ֆուտբոլային ակումբները։


Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տեւողությունը 20 րոպե է։ Յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ 4-րդ խաղից հետո՝ 20 րոպե։


Նախօրեին թիմերն այցելելու են Շիրակի մարզի հիշարժան վայրեր, ծանոթանալու Գյումրիի պատմությանն ու մշակույթին։


Մրցաշարի մեկնարկը՝ հունիսի 14-ին, ժամը 10.00-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում։


Մուտքն ազատ է։

Համատեղ ջանքերի շնորհիվ ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը