Հայաստանը պատրաստվում է իր պատմության ամենամեծ տեխնոլոգիական ներդրմանը։ Արհեստական բանականության ոլորտի հսկայածավալ նախագիծը, ըստ նախարար Մխիթար Հայրապետյանի, կարող է փոխել ոչ միայն երկրի, այլև ողջ տարածաշրջանի տեխնոլոգիական դիմագիծը։
Հայաստանը պատրաստ է և ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ գործարկելու արհեստական բանականության խոշոր արտադրական կենտրոն։ Այս մասին հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայաստանում նախատեսվում է 500 մլն դոլարանոց ԱԲ գործարանի կառուցում կառավարության հունիսի 12-ի նիստում՝ ներկայացնելով 500 մլն դոլարի ներդրումային նախագիծ։
Նախագծի շրջանակում Firebird ընկերությունը կգնի NVIDIA-ի նորագույն գրաֆիկական պրոցեսորներ՝ համալրված առաջատար չիպերով։ Այդ պրոցեսորները թույլ կտան մատուցել քլաուդ ծառայություններ ԱԲ հիմքով՝ թե՛ հայաստանյան տնտեսությանը, թե՛ միջազգային գործընկերներին։ Հայտնի է, որ Հետազոտողներն ու գիտնականները հնարավորություն կունենան վարձակալել այս ռեսուրսները իրենց ծրագրերում կիրառելու համար, իսկ կառավարությունն էլ նախատեսում է որոշ ռեսուրսներ հասանելի դարձնել տեղական ընկերությունների համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կառուցվող գործարանը տեղակայել Ակադեմիական քաղաքում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ էներգետիկ հզորությունները պետությունն ունի։ Միաժամանակ, վերջնական որոշումը դեռևս չի կայացվել՝ հողատարածքի հատկացման և էներգիայի աղբյուրների հարցում։
Նախագծի իրագործումը նախատեսվում է 2026 թվականին։ Գործարանը կգործի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածքով՝ ներառյալ հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ։
Ըստ նախարար Հայրապետյանի՝ սա լինելու է կրթության, գիտության և ձեռնարկատիրության զարգացման հարթակ, որն ապահովելու է տեղական ներուժի ինտեգրումը գլոբալ տեխնոլոգիական գործընթացներին։ «Հայաստանը ոչ միայն արձագանքում է փոփոխություններին, այլ դառնում է դրանց մասնակից։ Սա ռազմավարական ներդրում է՝ երկրի տեխնոլոգիական ապագայի համար», — նշել է նա։
Նախագծի մասնակիցները
Firebird — համեմատաբար նոր ընկերություն է արհեստական բանականության և ամպային հաշվարկների ոլորտում՝ գրասենյակներով Սան Ֆրանցիսկոյում և Երևանում։ Մինչ այս խոշոր նախագծի մեկնարկը, ընկերությունն աշխատում էր «ստելս ռեժիմով»՝ առանց լայն հանրային ներկայության։ Firebird-ն իրականացնում է ներդրումային և օպերացիոն կառավարում, կառուցում և ղեկավարում է կենտրոնը՝ ապահովելով դրա կայունությունն ու ընդլայնման հնարավորությունները։ Ընկերությունն ընդգծում է, որ եկամտի մի մասը վերաներդրվելու է տեղական տեխնոլոգիաների զարգացման նպատակով։
Հայաստանի կառավարություն — ցուցաբերում է աջակցություն և մասնակցում է ֆինանսավորմանը՝ ձևավորելով պետական-մասնավոր գործընկերություն Firebird-ի հետ համատեղ նախաձեռնության շրջանակում՝ 500 մլն դոլարի արժողությամբ։
NVIDIA — ապահովում է սարքավորումային հարթակը (հազարավոր Blackwell GPU-ներ), մասնակցում ենթակառուցվածքների նախագծմանը, խորհրդատվություն է տրամադրում ծրագրային ապահովման և օպտիմացման հարցերում։
Team Group — կտրամադրի կապի ենթակառուցվածք՝ տվյալների մշակման կենտրոնի գործարկման արագացումը հնարավոր դարձնելու համար։