22.05.2025
Ութ հայկական գյուղերի հանձնման գործընթաց է նախաձեռնվել. «ՀայաՔվե»
prev Նախորդ նորություն

Հայաստանում կկառուցվի օդի աղտոտվածության ժամանակակից մոնիթորինգի համակարգ. նախարար

Լուսանկարը` www.undp.org
Լուսանկարը` www.undp.org

Մինչև 2030 թվականը Հայաստանում ծրագրում են տեղադրել օդի մոնիթորինգի 14 անշարժ կայան, արդիականացնել քիմիական լաբորատորիաները և խստացնել շինհրապարակներում փոշեճնշիչ սարքավորումների հսկողությունը։ Երևանում նաև կկառուցվի 41 հեկտար նոր կանաչ տարածք։


Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մայիսի 22-ի կառավարական նիստում ներկայացրեց մթնոլորտային օդի պահպանության 2025-2030 թվականների համալիր ծրագիրը։ Նախաձեռնությունը ուղղված է օդի որակի ժամանակակից մոնիթորինգի համակարգի ստեղծմանը և քաղաքացիների առողջության պաշտպանության համար ճշգրիտ տվյալների ստացմանը։


Սիմիդյանը հիշեցրեց նախկինում կատարված աշխատանքների մասին։ 2022 թվականին մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքը համապատասխանեցվել է ԵՄ դիրեկտիվներին, իսկ 2023-ին Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալությունը ուսումնասիրություն անցկացրեց և մշակեց մթնոլորտային օդի պահպանության ունակությունների զարգացման հայեցակարգը։


Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանում պետք է ձեռք բերվի օդի մոնիթորինգի 14 անշարժ կայան, որոնցից երկուսն արդեն ստացվել է բյուջետային ֆինանսավորմամբ և տեղադրվում է մայրաքաղաքում։ Երևանի համար անհրաժեշտ է վեց կայան, որոնցից երկուսն արդեն կա, երեքի շուրջ աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ։


Ծրագիրը նաև նախատեսում է երկու շարժական կայանի ձեռքբերում արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար, քիմիական լաբորատորիաների արդիականացում օրգանական աղտոտիչների և փոշու մեջ ծանր մետաղների մասին ավելի ճշգրիտ տվյալներ ստանալու համար, ինչպես նաև ռեֆերենս լաբորատորիաների ստեղծում մոնիթորինգային սարքավորումների ճշգրտությունը ապահովելու համար։


Նախարարությունը պատրաստում է օրենսդրական նախաձեռնություններ շինհրապարակներում և հանքարդյունաբերության տնտեսվարողների մոտ փոշեճնշիչ սարքավորումների կարգավորման համար։ Նախատեսվում են վարչական միջոցների խստացում և Երևանում կանաչ գոտիների ընդլայնում 41 հեկտարով։

Լուսանկարը` 1lurer.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան